Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Իրանը կորցնում է իր ռազմավարական խորությունը Մերձավոր Արևելքում

Իրանը կորցնում է իր ռազմավարական խորությունը Մերձավոր Արևելքում
22.12.2024 | 12:12

Իմ կարծիքով՝ Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե՛ Թուրքիային, և թե՛ Ռուսաստանին։ Չէ՞ որ Աստանայի ձևաչափում այս երեքն էին բանակցում Սիրիայի ապագայի շուրջ։

Իրանը անխուսափելիորեն կորցնում է իր ռազմավարական խորությունը Մերձավոր Արևելքում, ինչը թուլացնում է Իրանի բազմաշերտ անվտանգային համակարգը և Իսրայելի համար ստեղծում է Իրանին ճնշելու հավելյալ հնարավորություն։ Այս պահին Իրանի հիմնական խորությունը Իրաքն է, իսկ որքա՞ն ժամանակ Իրանը կկարողանա Իրաքում պահպանել իր փխրուն ազդեցությունը՝ սա հարցերի հարցն է։

Իրանը պետք է անխուսափելիորեն վերաձևի դաշնակիցների իր շրջանակը, հակառակ պարագայում ամեն ինչ չափազանց դրամատիկ ընթացք է ստանում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ